Ճապոնական օրերը Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 8, 2011 13:15

Նոյեմբերի 7-ին “Նովոստի” միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված ճապոնական ֆիլմերի փառատոնին, որը կանցկացվի նոյեմբերի 8-ից 12-ը Երևանում և Գյումրիում: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը և  “Հիկարի” գիտամշակութային ՀԿ: Ասուլիսին ներկա էին կինոգետ Ռաֆֆի Մովսիսյանը, “Այկիդո Այկիկայ” ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը և “Հիկարի” գիտամշակութային կենտրոնի նախագահ  Կարինե Փիլիպոսյանը: Կարինե Փիլիպոսյանը նշեց.”Երկու քաղաքներում էլ ցուցադրվելու են 5 լիամետրաժ ֆիլմեր: Ֆիլմերի ընտրությունը կատարել է Ճապոնիայի դեսպանատունը: Այս փառատոնի շնորհիվ հայ-ճապոնական մշակույթները կձուլվեն, հիմք կհանդիսանան մեր հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը”: Բացման օրը Ռուսաստանից Հայաստան կժամանի Ճապոնիայի դեսպանը, որն իր մեծ լուման է ունեցել փառատոնի կազմակերպման աշխատանքներում: Իսկ ահա կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն էլ հավելեց “Այս ֆիլմերը հարուստ են միլիմալիստական լուծումներով:Նկարահանված լինելով տարբեր տարիներին նրանք ներկայացնում են ճապոնական կինոմատոգրաֆիայի “ոսկե”նմուշները: Թերևս բոլորին հայտնի է, որ ճապոնական, ինչու չէ նաև Չինական, Կորեական մշակույթը տարբերվում է մյուս երկրների մշակույթներից, նրանք խոր ուսումնասիրություն է պահանջում “:

Հայաստանում առաջին անգամը չէ, որ անցկացվում է փառատոնը, սակայն նման մեծությաբ և հնչողությամբ սա առաջինն է: Երևանում` Մոսկվա կինոթատրոնում կներկայացվեն հետևյալ ֆիլմերը` “Այկի”, “Հուր”, “Առաջին սեր”, “Պարտիգի` գլխով հատված”, “Ինչ է բերում ձյունը”, սակայն մինչ ֆիլմերի ցուցադրությունը, բացման առաջին օրը այկիդոյի ցուցադրական ելույթ է ներկայացվելու:

 

Լուսինե Ասատրյան

 

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply