Ալկոհոլը կանանց մոտ կրծքի քաղցկեղ է առաջացնում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2011 12:28

ԱՄՆ-ի գիտնականները  պարզել  են, որ  ալկոհոլի  փոքր քանակի (օրինակ` մի բաժակ գինի ընթրիքից առաջ) մշտական  գործածումը  կարող է  հանգեցնել կանանց մոտ կրծքի քաղցկեղի: Բավական է  խմել շաբաթը երեք բաժակ գինի կամ  շամպայն, և  15% -ով կբարձրանա մահացու հիվանդության  ռիսկը, գրում է  բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը:

Բոստոնի համալսարանի մասնագետները կատարել են լայնամասշտաբ հետազոտություն (տևել է  1980-ից 2008 թթ.), որի արդյունքում պարզել են, որ կնոջ  օգտագործած ալկոհոլի  քանակը և նրա մոտ կրծքի քաղցկեղի առաջանալը  փոխկապակցված են:

28 տարի շարունակ  գիտնականները հետազոտել են 106 հազար կնոջ,որոնք պարբերաբար գնացել են բժշկական ստուգման և գիտնականներին պատմել շաբաթվա ընթացքում իրենց խմած ալկոհոլի քանակի մասին:

Փորձի արդյունքում գիտնականները եկել են   անմխիթար  եզրակացության : Կանայք, ովքեր խմել  են շաբաթը երեքից վեց բաժակ գինի,   15% -ով բարձրացրել են կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը  չխմողների համեմատությամբ:

Ամերիկյան փորձագետների  վերջին զեկույցում ասվում է , որ  ալկոհոլի ամենօրյա  գործածումը,   թեկուզ 10 գրամ ,ավելացնում է մահացու հիվանդության ռիսկը 10% -ով:

Գիտնականները բացատրում են , որ ալկոհոլը արյան մեջ բարձրացնում է էստրոգեն հորմոնի մակարդակը, ինչը բերում է քացկեղի զարգացման: Չնայած այս անմխիթար տվյալներին, խմող կանանց կաթնագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը  համեմատաբար ցածր է. 100 գինու սիրահարներից  միայն երեքն են հիվանդանում այդ հիվանդությամբ:

Սակայն գիտնականները խորհուրդ են  տալիս կանանց նվազագույնի  հասցնել ալկոհոլի օգտագործումը: Չէ որ  ոչ ոք չի ուզենա հայտնվել 3 տոկոսի մեջ:

 

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply