Համագյուղացին նրան դիտավորյալ հրել-գցել է օղու թորման եռացող կաթսայի մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2011 12:18
Նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հովք գյուղի բնակիչներից մեկը` հայտնելով, որ վնասվածքներն ստացել է տանը, անզգուշությամբ եռման ջուրը վրան լցնելու հետևանքով: Սակայն պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, համագյուղացու տան մոտ, օղի թորելու ժամանակ. համագյուղացին նրան դիտավորյալ հրել-գցել  է օղու թորման եռացող կաթսայի մեջ և պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply