Նոր մանրամասներ Կիեւյան կամրջից ցած նետված Ամերիկյան համալսարանի ուսանողուհու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2011 12:11

Կիեւյան կամրջից հոկտեմբերի 27-ին ցած նետված Երեւանի Ավան վարչական շրջանի բնակչուհի 28-ամյա  Յանա Մանասյանի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել: NEWS.am-ի տեղեկություններով`  Յանան ավարտել է Սլավոնական համալսարանը, սովորում էր Ամերիկյան համալսարանի Բիզնես մենեջմենթ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Յանան ընտանիքի միակ զավակն էր, ապրում էր մոր հետ, հայրը մահացել էր: Ուսանողուհին նաեւ աշխատում էր, ուներ սեփական մեքենա: Համալսարանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Յանան մարդամոտ չի եղել, շատ չի շփվել:

Ասում են, թե աղջիկը ընկեր ուներ, ով «գողական» միջավայրից էր: Շրջանառվող լուրերի համաձայն` աղջիկը ինքնասպանություն է գործել «սիրած տղայի» պատճառով: Նրա`  Կիեւյան կամրջից նետվելու օրը, տեսել են, թե ինչպես է նա դուրս գալիս Ամերիկյան համալսարանից: Ականատեսների խոսքով` Յանան հեռախոսով խոսում էր, մեկ էլ առանց պայուսակը վերցնելու, շփոթված եւ շտապողաբար դուրս եկավ համալսարանից, նստեց իր մեքենան եւ գնաց: Դրանից ժամեր անց աղջիկն ինքնասպանություն գործեց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու կապակցությամբ, տարվում է քննություն, ճշտվում են բոլոր վարկածները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 15:35-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել մի երիտասարդ աղջիկ եւ տեղում մահացել: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարամեդիկներով եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ինքնասպան է եղել Երեւանի բնակչուհի, 28-ամյա Յանա Մանասյանը

 

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply