Հայաստանի ճանապարհներին ավտոմեքենաները շրջվում են,խփում ծառին կամ միմյանց
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 8, 2011 12:12
| Նոյեմբերի 7-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 92-րդ կմ-ին «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: |
| Նոյեմբերի 7-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: |
Նոյեմբերի 8-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 7-ին, ժամը 10.55-ին, Նոր Հաճըն քաղաքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-32215» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-32215»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
