Հայաստան է ժամանելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն

Պաշտոնական, Օրվա լուր | | November 8, 2011 11:58

Նոյեմբերի 8-10-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական
այցով Հայաստան է այցելելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս
Գահր Շտյորեն:

Այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ
Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն հանդիպում կունենա
արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դասախոսություն կկարդա
ԵՊՀ-ում, ինչպես նաեւ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան
կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Նորվեգիայի եւ Հայաստանի ԱԳ
նախարարները կմասնակցեն «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր
հիդրոէներգետիկայի կայուն զարգացման նորվեգա-հայկական համագործակցության
ծրագրի» մեկնարկի միջոցառմանը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման
արարողությանը, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:

 

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply