Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 8, 2011 11:50
Նոյեմբերի 7-ին`ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կրասար գյուղում` անասնագոմում, այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.35-ին, մարվել`ժամը 10.00-ին:
Այրվել է Ռ.Կարապետյանին պատկանող անասնագոմին կից շինությունը `20 քմ մակերեսով և 15 հակ պահեստավորված անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է 6000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը`ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ‘’Զեյթուն’’ գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.55-ին, մարվել`16.06-ին:
Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը`ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մենկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել` 20.57-ին:
Դ.Ռաստոյանին պատկանող տան բակում այրվել է 700 հակ պահեստավորված անասնակեր:





Facebook
Tweet This