Եվրոպական 3 երկրներում գործադուլներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2011 10:55

Այսօր Պորտուգալիայում գործադուլ են անելու տրասպորտի աշխատակիցները: Արհմիություննեը դժգոհություն են հայտնում իշխանությունների վարած տնտեսական քաղաքանության կապակցությամբ, մասնավորապես` սուբսիդիաների կրճատման ու  աշխատանքից զանգվածային հեռացումների առնչությամբ:

Իտալիայում գործադուլ են անում ավտոբուսների ու տաքսիների վարորդները: Կայարաններում հսկայական հերթեր են: Ցուցարարները  դեմ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին, ասում են, որ  Բերլուսկոնին սպառել է իրենց հավատի բոլոր լիմիտներն ու նրան պաշտոնից հեռանալու  կոչ են  անում:

Իսկ Ֆրանսիայում արդեն երկրորդ օրն է, աշխատանքի դուրս չեն գալիս երկաթուղայինները: Այսպիսով, այդ ոլորտի աշխատակիցները բողոքում են ԵՄ-ի պլանների` ուղևորափոխադրումների շուկա նոր  «խաղացողներ»  ներգրավելու դեմ: Մարդիկ վախենում են` եթե օրենքն ընդունվի, ապա նրանք կարող են հայտնվել փողոցում:

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply