Վատիկանը հոգևորականներին կոչ է անում քարոզի մեջ «սկանդալ» ավելացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2011 10:37

Պապական խորհրդի մշակույթի գծով կարդինալ Ջանֆրանկո Ռավազին հոգևորականներին կոչ է արել  թողնել քարոզի «ձանձրալի» ձևն ու այն համեմել ավելի «սկանդալայինով»:

Նրա կարծիքով, հոգևորականները նույնպես պետք է ժամանակակից հասարակության հետ համաքայլ ընթանան, որը սովոր է տեղեկությունն  ավելի համարձակ ու հանդուգն ձևով մատուցմանը հեռուստատեսությամբ ու ինտերնետով: Քարոզները «ձանձրույթից» ազատելու համար Պապական խորհրդի նախագահն առաջարկում է   աստվածաշնչյան պատմություններից  ընտրել առավել հետաքրքիրները: Բացի այդ, նա կոչ է անում սոցիալական ցանցերով էլ քարոզել Աստծո խոսքը:

 

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply