Կանադայի գազանանոցներից մեկում փորձում են բաժանել աֆրիկյան միասեռական պինգվիններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2011 9:55

Տորոնտոյի գազանանոցի աշխատակիցները  զարմացել էին, երբ հայտնաբերեցին, որ աֆրիկյան պինգվիններ Բադին ու Պեդրոն միասեռական են:

Այս անսովոր զույգը գրեթե իսկույն էլ ցուցադրել է ամուսնական վարքագիծ, այդ թվում նաև  գոռալ ու տարածքը պաշտպանել առանձնահատուկ ձևով: Որձ պինգվինների զույգն անընդհատ միմյանց են քսմսվում, իրար հետ անցկացնում ամեն գիշեր: Գազանանոցի աշխատակիցները որոշում կայացրին` բաժանել իրարից, քանի որ աֆրիկյան պինգվինները գտնվում են ոչնչացման եզրին: Դրա համար կանադացիները որոշել են պահպանել տեսակը:

Սակայն, Ճապոնիայի, Գերմանիայի ու Օռլանդոյի գազանանոցների աշխատակիցները նկատել են, որ պինգվինների  որձերի մեջ առկա  միասեռական կապերը առանց էգերի երկար ժամանակ խմբերով ապրելու հետևանք  կարող է լինել: Ողջ աշխարհի կենդանաբանները տագնապ են հայտնում. վերջին շրջանում հաճախ  են նկատվում միասեռական հարաբերություններ ընձուղտների ու կապիկների մեջ: Ընդ որում, նույն սեռի հանդեպ հակում են դրսևորում թե որձերը և թե էգերը: Գիտնականները  երկյուղներ ունեն որոշ կենդանատեսակների պահպանման առումով, որոնք միասեռական հակում են դրսևորում:

 

 

 

 

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply