Երեխաներին ոչ թե սեր, այլ փող է հարկավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2011 9:17

Որքան էլ ծնողները սիրեն  ու փայփայեն իրենց զավակներին, մեր օրերի երեխաներն ու դեռահասներն ամենից առաջ նյութական բարիքների կարիք ունեն, ինչը ծայրահեղ անհրաժեշտ է նրանց  «նորմալ զգալու համար»:

Չնայած ծնողների սիրուն ու ընտանեկան գերազանց հարաբերություններին, եվրոպացի դեռահասները վշտանում են ու երջանիկ չեն, եթե ընտանեկան բյուջեն թույլ չի տալիս գնել նորաձև հագուստ: Սոցոլոգիական հարցման արդյունքում, որին մասնակցել է 5-15 տարեկան 5 հազար տղա ու աղջիկ, պարզեցին, որ աճող սերնդի համար նյութական բարիքները (գեղեցիկ հագուստ ու կոշիկ, նորագույն գաջեթներ և այլն), առաջին տեղում են, ու, հետևաբար, ծնողների նյութական դիրքը որոշում է իրենց երեխաների հետաքրքրությունների բավարարման մակարդակը:

 

 

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply