Էրեբունու փոխոստիկանապետը փախուստի է դիմել. Նրան հետախուզում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2011 9:03

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի նկատմամբ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել, քանի որ նա փախուստի մեջ է:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել միջնորդների միջոցով քաղաքացի Ք.Ա-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետիօպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին 13 հազար դոլար կաշառք տալու դեպքի առթիվ:

Գործով կատարվել  ու կատարվում են քննչական եւ օպերատիվ անհետաձգելի գործողություններ: Միհրան Քեշիշյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանավորում եւ հայտարարվել է հետախուզում (վերջինս դիմել է փախուստի): Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ավելի վաղ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել են ոստիկանության շտաբի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին: Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13 հազար դոլար կաշառք, որից նա հազար դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին:

Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու եւ Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ՀՔԾ:

 

NEWS.am

 

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply