Ձմռան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 19:33


Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սանմաքրման ձեռնարկությունների գերակշիռ մասը պատրաստ են եղանակային փոփոխություններին . ձեռք է բերվել 625 տոննա աղ, 1467 խորանարդ մետր ավազ, 274 միավոր մեքենամեխանիզմ վերազինվել եւ պատրաստ է շահագործման: Կատարվել են վարչական շրջանների տարեկան բյուջեով եւ ծրագրերով նախատեսված բազմաբնակարան շենքերի թեք եւ հարթ տանիքների, շքամուտքերի վերանորգման աշխատանքներ: Գույքագրվել են այն ենթակառուցվածքները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձմռան պայմաններում եւ որոնք լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում: Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել այդ հարցերում, միեւնույն ժամանակ նշելով, որ այդ աշխատանքներում ակտիվորեն պետք է ներգրավել համատիրություններին:”Որտեղ խնդիրներ կլինեն`  պատրաստ ենք աջակցել: Պետք է հետեւողական լինել համատիրությունների աշխատանքների և հավաքագրված գումարների նպատակային օգտագործման հարցում:  Պետք է հնարավորին աջակցենք համատիրությունների կայացմանը, որպեսզի բնակիչների կողմից առաջ քաշված շատ  խնդիրներ լուծվեն հենց համատիրությունների միջոցներով”,-նշել է Տարոն Մարգարյանը եւ հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել առկա խնդիրները եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:Հիմք ընդունելով պարտադիր բարեկարգման մասին պայմանագրային պարտավորությունները` Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն ծանուցել  տնտեսվարողներին, որ պայմանագրային պարտավորությունների մեջ է մտնում նաեւ իրենց հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները£ Աշնանային ծառատունկի հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ միջոցառումներ են ձեռնարկվել ծատատունկի կազմակերպման համար եւ համապատասխան քանակությմաբ ծառեր ու թփեր են տրամադրվել վարչական շրջաններին եւ կազմակերպություններին: Տարոն Մարգարյանը կողմից հանձնարարել է ծառատունկի աշխատանքներում ներգրավել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին եւ ծառատունկը կազմակերպել հատկապես այն տարածքներում, որոտեղ առկա է ոռոգման ցանց:Անդրադառնալով աղբահանության խնդրին` Տարոն Մարգարյանը նշել է, սանմաքրման աշխատանքներ կատարող ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող Օպերատիվ շտաբի աշխատանքները բավարար չէ` այն պետք է տարվի  24 ժամ անընդմեջ, որպեսզի արդյունքը տեսանելի լինի:Կոմունալ տնտեսության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ նախորդ ամսվա համեմատ  աղբահանության ոլորտում կնքված պայմանագրերի աճը կազմում է 5.7 տոկոս: Ընթացքի մեջ են նաեւ վարձավճարների համավագրման աշխատանքները: Տարոն Մարգարյանի կողմից հանձնարարվել է վարչական շրջանների միջոցով մեկ անգամ եւս ճշգրտել բազան եւ մշտական հսկողության տակ պահել հավաքագրման գործընթացը:Մայրաքաղաքի շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարական պայմանների ապահովման հետ կապված առողջապահության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ծառայությունների ներկյացուցիչների մասնակցությամբ շրջայցեր է կատարել Երեւան քաղաքի բոլոր շուկաներում եւ ստորգետնյա անցումներում: Կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, շուկաների տնօրենները հրավիրվել են քաղաքապետարան եւ համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են առկա  խնդիրները: Տրվել են հանձնարականներ սահմանված ժամկետում արձանագրված թերությունները վերացնելու համար, հակառակ դեպքում կվերանայվի շահագործող ընկերությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության հետ կապված`Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել Երեւան քաղաքի  բոլոր այն փողոցները, այգիները, պուրակներն ու բակային տարածքները, որտեղ առկա են արտաքին լուսավորության ապահովման հետ կապված խնդիրներ, հաշվարկել անհրաժեշտ ֆինանսական ծախսերը եւ համապատասխ աշխատանքներ տանել լուսավորությունը վերականգնելու եւ վթարները բացառելու ուղղությմաբ:Բակային տարածքների բարեկարգման ծրագրերի շրջանակում գույքագրվել է եւս 230 բակ` մանկական խաղերի տեղադրման համար: Տարոն Մարգարյանը նշել է, որ բնակիչների կոմից  պահանջն ավելի մեծ է եւ պետք է ֆինանսական գնահատական ունենալ խաղահրապարակները ոչ միայն բարեգործական ծրագրերի շրջանակում տեղադրելու, այլեւ սեփական միջոցներով ձեռք բերելու համար:Բակային տարածքներում ֆուտբոլի փոքր դաշտերի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում ընթացիկ աշխատանքները զիջում են որակական առումով: Հանձնարարվել է հետեւողական լինել բոլոր շինրարական կազմակերպությունների աշխատանքների վերահսկողության ուղղությմաբ` նշելով, որ միաժամանակ պետք է դիտարկել առաջիկա մրցույթներում աշխատանքներում թերացած կամակերպություններիի մասնակցության հարցը եւ հակառակը` պետք է ընդառաջել բարեխիղճ կազմակերպություններին բոլոր հարցերում:Մանկապարտեզների եւ հանրակրթական այլ հաստատությունների ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր ՆՈՒՀԵՐ-ը  ջեռուցման սեզոնի պատրաստ են, որոշ մանկապարտեզներում աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն 15 օրից:Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին` Տարոն Մարգարյանը հանձնարարել է  Ճանապարհային Ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն իրականացնել  միջմարզային կիսաճեպընթաց եւ ճեպընթաց երթուղիների կանգառների եւ վերջնականգառների սահհմանված կարգիպահպանման ուղղությամբ:Նշվել է նաեւ, որ նոյեմբերի վերջին սպասվում է մեծ տեղատարողությամբ ավտոբուսների առաջին խմբաքանակի ներկրումը եւ պետք է նախապատրաստվել շահագործման համապատասխան գործընթացը:Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներին եւ նշվել, որ 2012 թվականի աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ներգրավել նաեւ այլ կազմակերպություններ եւ ամենօրյա հսկողության տակ պահել տարվող աշխաանքները, քանի որ վերջին շրջանում քաղաքացիներից եւ համաբուժարաններից ահազանգեր են ստացվում թափառող շների հարձակումների վերաբերյալ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply