ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 7, 2011 18:15

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանում է Հայաստանի խոշորագույն հարկատուի կարգավիճակը 2011 թ. 9 ամսվա արդյունքներով` պետբյուջե վճարելով 22.5 մլրդ դրամի հարկեր: Նշենք, որ այսօր` նոյեմբերի 7-ին, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակել խոշոր հարկատուների ցանկը 2011 թ. 9 ամսվա արդյունքներով:

Երկրորդ խոշորագույն հարկատուն «Հայռուսգազարդն» է` 9 ամսում վճարել է մոտ 16 մլրդ դրամի հարկ:

Խոշոր հարկատուների ցանկում 3-րդ տեղում բավական անսպասելիորեն հայտնվել է «Ղ-Տելեկոմը»` 12.2 մլրդ դրամ: Նշենք, որ այս   ընկերությունը 6 ամսվա կտրվածքով 7-րդ տեղում էր, եւ փաստորեն այս վերջին 3 ամսում պետբյոջե է վճարել 7.2 մլրդ դրամ, որը լավագույն ցուցանիշներից մեկն է, եւ զիջում է միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշին (միայն երրորդ եռամսյակում այս ընկերությունը բյուջե է փոխանցել 7.5 մլրդ դրամ):

«Ղ-Տելեկոմին» խոշոր հարկատուների ցանկում հաջորդում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը»` 11.9 մլրդ դրամ ցուցանիշով:

Հինգերորդ ցուցանիշը պատկանում է «Արմենթելին»` 9.7 մլրդ դրամ:

Վառելիքի ներմուծմամբ զբաղվող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը 9 ամսում վճարել է 7.8 մլրդ դրամ եւ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այս շուկայում մյուս գերիշխող դիրք զբաղեցնող «Ֆլեշը» 7.2 մլրդ դրամ ցուցանիշով 8-րդ հորիզոնականում է, իրենից առաջ թողնելով «Հայաստանի էլեկտրական ցանցերին»:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» 5.5 մլրդ դրամ ցուցանիշով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Եւ վերջապես տասնյակը եզրափակում է «Հայկական ատոմակայանը»` 3.7 մլրդ դրամ:

 

 

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply