Գուդաուրի /Պոստա/ – Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 18:26

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից ստացված հաղորդագրության համաձայն, ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ – Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Գուդաուրի /Պոստա/ – Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում ցանկացած տեսակի մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտույտային շղթաների օգտագործման պարագայում: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունն ազատ է:

 

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply