Քրդերենը կդասավանդվի Թուրքիայի համալասարաններից մեկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2009 17:19

Թուրքիան հավելյալ քայլ է կատարում քրդական հարցում. Բարձրագույն կրթության խորհրդի նախագահ Յուսուֆ Զիա Օզքանը «CNN-Turk»-ին հայտնել է, որ խորհուրդը որոշել է քրդերենի ուսուցման ֆակուլտետ բացել երկրի հարավարևելյան (հիմնականում` քրդաբնակ) Մարդին քաղաքի համալսարանում:

Թուրքիայում քրդերենը համարվում էր արգելված լեզու: 2002 թ-ից Եվրամիության ճնշումների ներքո Անկարան փորձում է «դրական» քայլեր կատարել` քրդերենը երկրի համալսարաններում դասավանդելու համար:

Թուրքիայի բնակչության 20 տոկոսը խոսում է քրդերեն: Իշխանությունները բազմիցս ձերբակալել են քուրդ քաղաքական գործիչների, ովքեր ընտրությունների և դրանց նախորդած քարոզարշավների ժամանակ իրենց ելույթներն արտասանել են քրդերեն:

Դիտվել է 1890 անգամ:
Print Friendly

Leave a Reply