Աստղերը,որոնք գեղեցկանում են տարիքի հետ, դեմ են պլաստիկ վիրաբուժությանը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 7, 2011 16:05

Գիտնականները  շատ են աշխատում  երկարակեցության  դեղամիջոցը գտնել, բայց  դեռ չեն  հայտնագործել:   Հայտնի մարդկանցից շատերը  երիտասարդ երևալու համար դիմում են պլաստիկ վիրաբույժներին, բայց կան աստղեր, որոնք բավականին բարեհաջող երիտասարդանում են բնական միջոցներով:   Նրանք իրենց գաղտնիքներով կիսվել են  Shine-ի լրագրողների հետ :

Քեյթ Ուինսլետ   (դերասանուհի, 36 տարեկան)

«Տիտանիկի»   և  «Մաքուր բանականության  հավերժական փայլը»    ֆիլմերի  աստղը  «ոչ»  է ասել  պլաստիկ վիրաբույժներին : Ուիսլետը  բավականին սթափ է  մտածում , որ  արտաքին տեսքը գեղեցկացնելու  վիրահատությունը  առողջության համար վնասակար է  և  դա պարզապես  խաբեություն է : Գեղեցկությունը պահպանելու համար  դերասանուհին  գործածում է  միայն «բնական միջոցներ», բայց չի  ասում, թե հատկապես  ինչ:

Հալի Բերի (դերասանուհի, 45 տարեկան)

Ի տարբերություն  Քեյթ Ուինսլետի,   Բոնդի  օրիորդը  համարձակ կիսվում է  իր գեղեցկության  մնայուն  գաղտնիքով: Նա ասում է , որ հաջողության  հիմքում ընկած է   պիլինգի և  խտացած C վիտամինի  միասին ճիշտ օգտագործումը, որը  դերասանուհին շփում է դեմքին ,մինչ  սնուցիչ կրեմ քսելը:  Պլաստիկ վիրաբուժներին  նա տանել չի կարող:

Գվինետ Պետլտրոու (դերասանուհի, 39 տարեկան)

Համեմատելով Գվինետ Պետլտրոուի  թարմ լուսանկարը տասը տարի վաղեմության նկարի հետ ,կարելի  համոզված ասել, որ դերասանուհին հիմա ավելի լավ տեսք ունի: Պետլտրոուն սիրում է ասել. «Եթե ուզում ես լավ տեսք ունենալ , մի ամաչիր դրամ ծախսել մարմնի, դեմքի և մազերի խնամքի համար»: Դերասանուհին ավելի պարզ խորհուրդ էլ է տալիս` եթե ուզում ես չծերանալ նաև հոգով,պետք է լավ քնես:

Ջենիֆեր Էնիսոն(դերասանուհի, 42 տարեկան)

«Ընկերները» հեռուստասերիալի աստղը կարծում է , որ պարբերաբար սպորտով զբաղվելը ձեզ կպահի լավ վիճակում: Նա արթնանում է ամեն օր առավոտյան ժամը 7-ին  և վազում է ,նաև զբաղվում է յոգայով:

Սինդի Կրոուֆորդ  (ֆոտոմոդել, 45 տարեկան)

Կրոուֆորդը խորհուրդ է  տալիս այն կանանց , որոնց համար սեփական արտաքինը կարևոր է , առաջին հերթին  ուշադրություն դարձնել մազերին . «Դուք կարող եք տարբեր  պլաստիկ վիրահատություններ կատարել ,բայց միայն մազերի հարուստ գույնը կնոջը կերիտասարդացնի»:

 

Դիտվել է 12646 անգամ:
Print Friendly

Leave a Reply