Ֆեմինիստները փորձել են հանվել Հռոմի պապի առջև
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 7, 2011 15:04
Ուկրաինական Femen շարժման մասնակիցները Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցու հրապարակում ակցիա են կազմակերպել «Կանանց նկատմամբ ատելության քաղաքականության» դեմ:
Ինչպես գրում են արևմտյան ԶԼՄ-ները , Հռոմի պապի կիրակնօրյա պատարագից հետո ակտիվիստները մոտեցել են Սուրբ Պետրոսի տաճարի անվտանգության ծառայությանը: Նրանցից մի շիկահեր` հագին նեղ ջինսեր և մարմնի վերևի մասը փաթաթած սև շղարշով, ցուցադրել է պրովակացիոն դիրքեր տաճարի և պապի հարկաբաժնի ֆոնին: Նրա ձեռքին պաստառ էր «ազատություն կանանց» գրությամբ:
Femen կայքի փոխանցմամբ, այսպիսով ակտիվիստները իրենց անհամաձայնությունն են հայտնում հայրապետական քարոզչության դեմ, որը աշխարհին թելադրում է միջնադարյան պատկերացում կնոջ և նրա սոցիալական և մշակութային առաքելության մասին:
Ոստիկանները ցրել են թղթակիցներին և ձերբակալել շարժման ակտիվիստներին: Ոստիկանությունում նրանք մնացել են մոտ 4 ժամ, հաղորդում է «Интерфакс»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
