Խելացի կանայք դժվար են ամուսնանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2011 13:49

Վերջին տարիներին կանայք լավ կրթություն են ստանում ու կարող են  գլուխ գովել նաև  ավելի բարձր աշխատավարձով, քան հակառակ սեռի ներկայացուցիչները: Սակայն հենց հաջողակությունն  էլ դժվարացնում է կանանց անձնական կյանքը: Մասնագետներն ասում են, որ սեռերի փոխհարաբերություններում կանանց կրթությունն ու ֆինանսական անկախությունը բարդացնում են ընտրության հարցը. Դժվար է «մակարդակին» համապատասխանող ընկեր գտնելը, ինչից մի շարք անձնական բնույթի խնդիրներ են առաջանում:

Վիճակագրության համաձայն, այն կանայք, ովքեր ցանկանում են ամուսնանալ, ստիպված են ընտրել  նվազ կրթված ու ապահով տղամարկանց` հաճախ   ի ցույց չդնելով ինտելեկտը, որպեսզի ապագա ամուսնուն պարզապես չխրտնեցնեն: Ընտանեկան երջանկության ձգտող կանայք  չեն պահանջում, որ իրենց ամուսինները շատ գումար վաստակեն: Նրանք համաձայն են, որ  ամուսինը կարող է  նստել տանը, զբաղվել տնտեսությամբ ու երեխաներով:

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply