Բացահայտվել են 2 կաշառակեր ոստիկաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 13:29
Ոստիկանությունն անզիջում ու անհանդուրժող է ցանկացած իրավախախտման, հատկապես իր շարքերում առկա արատավոր երևույթների հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր օրինազանցությամբ վարկաբեկում են ոստիկանի պատիվն ու հեղինակությունը:
Ինքնամաքրման գործընթացը ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներից է և շարունակական է:
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչությունում հայտարարություն էր ստացվել երկու քաղաքացիներից:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել էին ՀՀ ոստիկանության շտաբի Բարեփոխումների մշակման և ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին:
Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից նա 1.000 դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին:
Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու և Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ` հետագա ընթացքը լուծելու համար:
Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply