Լիբիայում աշխատավարձ չվճարելու պատճառով ապստամբները սպառնում են տապալել նոր իշխանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2011 13:25

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում գտնվող  հյուրանոցի մոտ Ազգային անցումային խորհրդի հարյուրավոր զինվորներ  բողոքի են դուրս եկել  աշխատավարձերը ժամանակին չվճարելու պատճառով :

Ապստամբները սպառնում են երկրի նոր իշխանություններին տապալել:

Զենքը ձեռքին նրանք փորձել են կոտրել ապակեպատ դռներն ու հյուրանոց մտնել: Կրակոցներ են արձակվել օդ, բախում է եղել հյուրանոցի պահապանների հետ: Փակել են ճանապարհը, ինչը խցանում է առաջացրել: Մի ապստամբ պատմել է, որ մինչև հիմա` ինչ անցել  են ԱԱԽ-ի բանակում ծառայության, աշխատավարձ չեն ստացել, չնայած ֆինանսների ու նավթարդյունաբերության նախարար Ալի Թարխունին խոստացել է փողը ժամանակին վճարել: ԱԱԽ-ի պաշտոնյաները դեռևս ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չեն անում:

 

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply