Տարերքը գրոհել է Իսպանիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2011 13:09

Հզոր ցիկլոնը հասել է նաև Եվրոպա: Իտալիան, Ֆրանսիան, այժմ նաև Իսպանիան հայտնվել են տարերքի իշխանության գոտում: Իսպանիայի 25 մարզում հայտարարվել է  փոթորկի նախազգուշացում: 4 շրջանում արդեն հայտարարված է նարնջագույն` նախավերջին տագնապի մակարդակ: Հորդառատ անձրևները չեն դադարում արդեն 2 օր: Փոթորիկներ են ծովում, իսկ լեռներում առատ ձյուն է, որը մերկասառույց է առաջացրել:

ֆրանսիայի հարավում մի քանի բնակավայր հայտնվել է ջրի տակ: Տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ: Տեղեկություններ կան զոհերի ու վիրավորների մասին: «Մենք հաշված րոպեների ընթացքում կորցրեցինք ամեն ինչ: Հիմա պետք է զրոյից սկսենք: Սա առաջին դեպքը չէ: 5 տարի առաջ եղել է նման իրավիճակ: Սա արդեն չափն անց է»-, ասում են ջրհեղեղի հետևանքները վերացնելուն կամավորագրվածները:

Մարսելում Հռենոսը դուրս է եկել ափերից ու հասել քաղաքի պատմական կենտրոն: Արտակարգ իրավիճակների ծառայություններն ամրացնում են ափամերձ արգելապատնեշներն ու ամբարտակները:

Իտալիայում աղետի հետևանքով զոհվել է 7 մարդ: Թուրինում ու Վենետիկում տեղումները երկու օր է` չեն դադարում. ջրի մակարդակը հասել է կրիտիկական նիշի: Նախնական տվյալներով ջրհեղեղի պատճառած վնասը Ճենովայում 10 մլն-ների է հասնում: Ընդամենը 6 ժամում տարեկան տեղումների նորմի 1/3-ի չափով  անձև է եկել: Չեն աշխատում դպրոցները, խանութները, երթևեկությունն է լրիվ դադարեցվել: Տներում հոսանք ու գազ չկա:

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply