Տիգրան Սարգսյանը երկօրյա այցով մեկնում է Բրյուսել` մասնակցելու Euro Crisis խորագրով ԵԺԿ կոնֆերանսին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 7, 2011 13:07

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 7-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տ. Սարգսյանը երեկոյան կմասնակցի Euro Crisis խորագրով Եվրոպայի ժողովրդական կուսակցության կոնֆերանսին, որից հետո կընթրի Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի հետ:

Նոյեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանում Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին եւ հանդիպում կունենա Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

 

 

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply