Տեղումներ և մերկասառույց մարզերում. բոլոր ճանապարհները բաց են երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 13:07

Վերջին երկու օրերին հանրապետության որոշ տարածաշրջաններում / Սևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Ստեփանավան, Սիսիան, Գորիս, Տավուշ/ նկատվել են առատ տեղումներ: Ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մերկասառույց է առաջացել Սելիմի լեռնանցքում: Նշված բոլոր ճանապարհահատվածներում իրականացվել են մաքրման աշխատանքներ` երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով: Նոյեմբերի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ճանապարհները բաց են երթևեկության համար:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply