Երևանում բացվել է հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիանեռրի կենտրոն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 7, 2011 12:43

Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի մասնակցությամբ այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիանեռրի կենտրոն՝ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն:

Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն նոր թափ է հաղորդելու ՏՀՏ ոլորտի հեզատոզատական աշխատանքներին և ուսումնական ծրագրերի իրականացմանը: Նշելով, որ կենտրոնի դասախոսները վերապատրաստում են անցել Հնդկաստանում և ուսումնասիրել դասավանդման ոլորտի նոր մեթոդները, վարչապետն ընդգծել է, որ նրանց կուտակած փորձն օգտակար է լինելու նաև Գյումրու տեխնոպարկի զարգացման աշխատանքներում: «Կենտրոնն էապես կնպաստի ՏՀՏ ոլորտի զարգացմանը և հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ի դեպ, կենտրոնը համալրվել է «PARAM» գերհամակարգչով, որը տարածաշրջանում միակն է: Այն, վարչապետի խոսքով, բացառիկ հնարավորություն է ստեղծելու առաջին հերթին նոր հետազոտական աշխատանքների իրականացման համար:
Կենտրոնը ապահովվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, բարձրակարգ փորձագետներով և համակարգչային անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Կենտրոնի ստեղծման և գործունեության ծրագրի գործընկերն է Երևանի պետական համալսարանը: Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:

 

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply