Վաղը տեղի կունենա հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի փակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 12:45

Վաղը՝ 2011թ նոյեմբերի 8-ին, ժամը 14:00-ին Երևանի Պատմության թանգարանում (ՀՀ, Երևան, Արգիշտի 1) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Երևան քաղաքի օրվան նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի փակման արարողությունը:

Հայաստանի Ֆիլատելիստների Միության Նախագահ Հովիկ Մուսայելյանը կհայտարարի հաղթողների անունները, որոնք կպարգեվատրվեն ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով եվ հատուկ մրցանակներով:

ՀայՓոստ ՓԲԸ-ի կողմից տեղի կունենա ցուցահանդեսին նվիրված հոբելյանական ծրարների մարում հատուկ դրոշմակնիքներով:

Ցուցահանդեսի հովանավորներն են՝ Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը (ՀՖՄ), ՀԱՅՓՈՍՏ ընկերությունը, Երևանի Պատմության թանգարանը, ԿԻԼԻԿԻԱ գարեջրի գործարանը. ԻՆԳՈ Արմենիա և ՅՈՒՆԻԿՈՄՊ ընկերությունները:

 

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply