Գեղադիր-Գառնի ճանապարհին մեքենա է գլորվել ձորը, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 12:28
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.30-ին, Գեղադիր-Գառնի ճանապարհի 1-կմ-ին «Մերսեդես-բենց G 55 AMG» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը, ժամը 10.00-ին, մահացել է:
Վթարի հետևանքով ծագած հրդեհից ավտոմեքենան մասամբ այրվել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply