Թայվանի նախկին նախագահը դատապարտվեց զմահ ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2009 16:42

Թայվանի նախկին նախագահ`Չեն Շույբյան

Թայվանի նախկին նախագահ Չեն Շույբյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:

Ապացուցվել է, որ նախկին նախագահը շուրջ 9 միլիոն դոլար կաշառք է վերցրել կառավարական մրցույթներում տարբեր ընկերություններին հաղթող ճանաչելու դիմաց, յուրացրել է նախագահական հատուկ ֆոնդից 3 միլիոն դոլար:

Չարաշահումների վերաբերյալ այս գործը դատարանը քննել է շուրջ երեք տարի:

Նախկին նախագահի մեքենայություններին մասնակցելու գործում մեղադրվում է նաև նրա կինը` Ու Շուչենը:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply