Մերոնց առաջին մեկնարկը հաջող չէր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 7, 2011 12:12
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 168 (75+83) կգ արդյունքով գրավեց 25-րդ տեղը: Հաղթեց ղազախստանցի Զուլֆիա Չինշանլոն` 227 (97+130) կգ:
Նոյեմբերի 8-ին մրցահարթակ դուրս կգան 69 կգ քաշայիններ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը, նոյեմբերի 9-ին` 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, նոյեմբերի 10-ին` 77 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Տիգրան Մարտիրոսյանը, նոյեմբերի 12-ին եւ 13-ին` +75 կգ քաշայիններ Նաիրա Հարությունյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Նոյեմբերի 13-ին ուժերը կչափեն նաև +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
