Նոյեմբերի 8-ին «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» թեմայով կոնֆերանս տեղի կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 7, 2011 10:32
“Հրայր Մարուխյան” հիմնադրամը գերմանական “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի աջակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 9:30-ից մինչև 13:00-ը, Անի Պլազա հյուրանոցում, կկազմակերպի “Սոցիալական բարեփոխումները Հայաստանում” թեմայով կոնֆերանս:
Կոնֆերանսին ներկա կլինեն առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր հետևյալ երեք քաղաքական կարևոր ոլորտների վերաբերյալ՝ առողջապահություն, բնակարանային ապահովում և զբաղվածություն, հետազոտություններ կներկայացնեն: Ամեն ոլորտի հետազոտության ներկայացումից հետո մասնակիցներին հարց ու պատասխանի հնարավորություն կընձեռնվի: Կոնֆերանսի մասնակիցները կլինեն քաղաքական կուսակ-ցություններից, համապատասխան նախարարություններից, հասարակության շահագրգիռ խմբերից, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա դեսպանատներից:
Մատչելի, հասանելի առողջապահություն, բնակարան, աշխատանք ունենալու իրավունքների իրացումը այն հիմնահարցերն են, որոնցով Հայաստանի կառավարությունը պարտավոր է լինելու լրջորեն զբաղվել առաջիկայում: Այս հետազոտությունները ներկայացնելու նպատակն է սկսել հանրային քննարկումներ այնպիսի ասպարեզներում, որտեղ կան լուրջ թերություններ և երկարաժամկետ և արդյունավետ քաղաքականության պակաս: “Հրայր Մարուխյան” հիմնադրամը, “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի հետ միասին հավատում է, որ այնպիսի կոնֆերանսների միջոցով, ինչպիսին “Սոցիալական բարեփոխումներ Հայստանում”-ն է, երկիրը սոցիալական արդարության համար կունենա այլընտրանքային տեսլական՝ զարգացնելով իրագործելի քաղաքական տարբերակներ:
“Հրայր Մարուխյան” հիմնադրամը սոցիալ-ժողովրդավարական ուղղվածությամբ քաղաքական հետազոտությունների կենտրոն է: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում, քաջալերել հանրային բանավեճերը, խթանել հավասարությանը, ազատությանը և ժողովրդավարությանը: Հիմնադրամը պատրաստում է գիտական հետազոտություններ՝ դրանք կապելով քաղաքականությանը և քաղաքական որոշում կայացնելուն, կազմակերպում է կոնֆերանսներ և կլոր սեղաններ, հրատարակում է ուսումնասիրություններ սոցիալ-ժողովրդավարության վերաբերյալ, կազմակերպում է դասընթացներ երիտասարդ քաղաքական առաջնորդների համար:






Facebook
Tweet This
Email This Post
