Բուլղարիայի Բորիսովո գյուղի ճանապարհային կարգուկանոնին հսկում է ոստիկանի խրտվիլակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2011 9:55

Ոստիկանի խրտվիլակը պահպանում է ճանապարհային կարգուկանոնը Բորիսովո գյուղում:

Տեղաբնակ Վենցիսլավ Սլավչևը ճանապարհային-փոստի ծառայողի տիկնիկ է պատրաստել, որը կրում է ազդանշանային բաճկոն: Անսովոր փորձի առիթը  արագության գերազանցումն է:

Նոր ոստիկանն իսկույն դարձել է  գյուղի ճանաչված ու հարգված բնակիչը, որը շուրջօրյա հետևում է ճանապարհային կանոնների պահպանմանը: Ամենահետաքրքիրն այն է, որ  երբ առաջին անգամ Բորիսովոյով մեքենա է անցնում,վարորդներն իսկույն նվազեցնում են արագությունը:

Գյուղի ղեկավարությունը մտահոգված որոշել է իր մասնակցությունն ունենալ , իսկ այժմ գրեթե յուրաքանչյուր տուն ունի իր օրինապահը: Տեղական իրավապահ մարմիններն իրենց հերթին ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս  նորույթը: Հնարավոր է, որ այն մոտ ապագայում ոստիկանությունում պաշտոնական գրանցում ստանա:

 

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply