ԱՄՆ Օկլահոմայի նահանգում 2 օր անընդմեջ ստորգետնյա ցնցումներ են եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2011 9:33

Օկլահոմայի պատմությանը հայտնի ամենաուժեղ` 5,6 մագնիտուդով երկրաշարժն է գրանցվել անցած շաբաթ օրը: Կրկնվող ցնցումներ են գրանցվել մինչև  կիրակի  կեսօր: Ըստ ԱՄՆ երկրաբանության ծառայության, դրանք առնվազն 10-ն են եղել: Դրանցից երկուսը` 4,0, իսկ ամենաթույլը` 2,7 մագնիտուդով:

Էպիկենտրոնը գտնվել է Սփարքս քաղաքի մոտ, որը  Օկլահոմա-սիթիից 70 կմ հեռավորության վրա է: Ցնցումների օջախը առնվազն 5 կմ խորության վրա է: Ոստիկանության տեղեկությունների համաձայն, տարերային աղետից տուժածներ  և նույնիսկ լուրջ վնասվածքներ ստացողներ  չեն եղել: Այնուամենայնիվ,  աղետը մի շարք շենքերի  վնասման պատճառ է դարձել: Ի դեպ, Օկլահոմա նահանգը սեյսմակտիվության տեսանկյունից հանգիստ երկրակեղևի վրա է: Սակայն, վերջերս ակտիվությունն, ըստ էության, մեծացել է: Երկրաբանների տվյալներով, միայն անցյալ տարի այս նահանգում 1047 երկրաշարժ է եղել: Գիտնականները դեռևս չեն կարողանում հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդ ակտիվությունը: Հիմա սեյսմաբանները նախազգուշացնում են` կրկնվող ցնցումներն այդ շրջանում կարող են մի քանի օր կամ նույնսկ` մի քանի ամիս տևել:

 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply