Կոլումբիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 7, 2011 8:59
Կոլումբիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, տուժել է 17 մարդ:
ԶԼՄ-ների տվյալներով, անհետ կորել է 70 մարդ: Սողանքը շաբաթ օրն է եղել: Տարերային աղետի հետևանքով տոննաներով հող ու ցեխի տակ է հայտնվել առնվազն 14 տուն` Մանիսալաս քաղաքում, որը համարվում է լատինաամերիկյան երկրի մշակութային կենտրոնը: Քաղաքի բնակչությունը հաշվում է 350 հազար մարդ:
Սողանքի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք ավանդաբար սկսվում են սեպտեմբերի վերջին: Այդ ժամանակից մինչ օրս զոհվել է 40 մարդ, 250 հազարն էլ նյութական կորուստեր է ունեցել:






Facebook
Tweet This
Email This Post
