Առատ ձյան և ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներեն մնացել ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 7, 2011 9:28
Նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, առատ ձյան և ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներեն մնացել ճանապարհին և չեն կարողանում շարունակել ընթացքը.առաջացել է խցանում:
Այնուհետև պարզվել է, որավտոմեքենաները խցանվել ենՍիսիան-Երևան ավտոճանապարհի10-րդ կմ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը և Վայք քաղաքի «Ճանշին» ՓԲԸ-ի «ԿամԱԶ»մակնիշի բեռնատար ավտոմեքենան` ավազով բեռնված:
Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են տարբեր մակնիշի 54 ավտոմեքենա:
«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, ավազ ցրելով, հասել է դեպքի վայր, որից հետո մեքենաները իջել են ներքև:
Տեղում աշխատանքներ են իրականացրել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից 2 և Վայոց ձորիմարզի Սարավան գյուղից 1 «Բելառուս» մակնիշի տրակտոր:






Facebook
Tweet This
Email This Post
