Հունաստանում համաձայնության են եկել նոր կառավարություն ձևավորելու շուրջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 7, 2011 8:03
Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն համաձայն է հեռանալ պաշտոնից, ու երկրի քաղաքական դեմքերն այսօր բանակցություններ են վարելու ազգային միասնական կառավարություն ձևավորելու շուրջ, որպեսզի երկրում ավարտվի քաղաքական ճգնաժամը:
Այդ մասին ասվում է Հունաստանի նախագահի ադմինիստրացիայի տարածած հաղորդագրության մեջ: Համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ կիրակի երեկոյան, եռակողմ հանդիպման ժամանակ (նախագահ-վարչապետ-ընդդիմադիր կուսակցության առաջնորդ): Հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «նոր կառավարություն ստեղծելու շուրջ, որը երկիրը կտանի անհետաձգելի ընտրությունների` հոկտեմբերի 26-ին ԵՄ երկրների ընդունած փաստաթղթերի վարերացմամբ»:
Հունաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել բանակցություններին:
Վերջերս ԵՄ-ում հավանության արժանացրին Հունաստանին օգնելու առաջարկը, որը Հունաստանին կօգնի խուսափել սնանկությունից: Սակայն, մինչ այն ուժի մեջ մտնելը, Աթենքը պետք է իր համաձայնությունը հայտնի օգնության տրամադրման պայմանների առնչությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
