Արագած լեռան ստորոտից իջեցվել է մոլորված ուսանողների խումբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2011 23:53

Նոյեմբերի 6-ին, ժամը 18.16-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Արագած լեռան հարավային գագաթի ստորոտի մոտակայքում մոլորվել է 18 հոգուց (9 աղջիկ) բաղկացած խումբ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը և շտապօգնության երկու բրիգադ:

Փրկարարները 18 հոգուց բաղկացած խմբին տեղափոխել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Արագած գիտական կենտրոն, այնուհետև նրանց կտեղափոխեն Երևան:

 

 

 

 

 

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply