Մերկասառույց Վայոց ձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2011 23:51

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` “Զանգեր” կոչվող տարածքում մերկասառույցի հետևանքով, ճանապարհը դարձել է դժվարանցանելի. արգելափակվել է մոտ 40-50 տրանսպորտային միջոց, առաջացել է խցանում:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը:

“Ճանշին” ՓԲԸ-ի ուժերով իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 23.20-ի դրությամբ “Ճանշին” ՓԲԸ-ի ուժերով մաքրվել է ավտոճանապարհը. աստիճանաբար ավտոմեքենաները դուրս են գալիս անվտանգ երթևեկության հատված:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը և ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները իրականացնում են հերթապահություն:

 

 

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply