Ձնաբուք և մերկասառույց Սելիմի լեռնանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2011 20:52

Նոյեմբերի 6-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում` Սելիմի լեռնանցքում, առատ ձյան հետևանքով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը:

Փրկարարների ուժերով ավտոճանապարհի 30-րդ կմ-ից երթևեկության անվտանգ հատված է դուրս բերվել “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 27 ՕԼ 618 պետհամարանիշի, (վարորդ Հ. Բաղդասարյան), իսկ ավտոճանապարհի 35-րդ կմ-ից` “ՎԱԶ-21010” մակնիշի ՏՏ 0344  պետհամարանիշի, (վարորդ` Վ. Բադեյան, ուղևոր` Վ. Համբարձումյան) ավտոմեքենաները:

Հետագա խցանումները բացառելու նպատակով` Գեղարքունիքի և Վայոց ձորի ճանապարհային ոստիկանության մարզային ստորաբաժանումների կողմից Եղեգնաձոր – Մարտունի ավտոճանապարհին իրականացվել է հերթապահություն:

Դեպքի վայրում իրականացվում են մաքրման աշխատանքներ:

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply