Մշակվել է լազերով աչք «ներկելու» մեթոդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 6, 2011 16:24

Ամերիկյան  ընկերությունը  մշակել է  աչքերի գույնը բաց շագանակագույնից երկնագույն փոխելու մեթոդ, հաղորդում է  CBS News-ը:

Կալիֆորնիական Stroma Medical   ընկերության  աշխատակից  Գրեգ Հաումերը (Gregg Homer)  պարզաբանել է , որ  գործողությունը  իրականացվում է  հատուկ լազերի միջոցով, որը քանդում է հյուսվածքի մուգ գույնի համար պատասխանատու աչքի ծիածանային թաղանթի մելանին պիգմենտը: Գործողությունը տևում է մոտ  20 վայրկյան , իսկ գունափոխությունը կատարվում է աստիճանաբար` երկու  երեք շաբաթվա ընթացքում: Դրանից հետո աչքը  մշտապես դառնում է երկնագույն:

Հաոմերը  հայտարարել է ,որ ինքը համոզված է այդ նոր մեթոդի անվտանգության մեջ: Բայց   ամերիկյան   Օֆտալմոլոգիայի քոլեջի  ներկայացուցիչ  էլմար    Տուն    (Elmer Tu) նկատել է , որ ներաչքային  հեղուկի միջից  մելանինի  հանելը տեսականորեն  կարող է մեծացնել պիգմենտային գլաուկոմայի   զարգանալու ռիսկը:   Իսկ դա կուրության հասցնող  ծանր հիվանդություն է:

Կահստատվեն, թե կժխտվեն  մեթոդի վտանգները,   ցույց կտան հետագա փորձարկումները, որոնք    կտևեն մեկ տարուց ոչ պակաս:  Հաջողության դեպքում նոր լազերային սարքը համաշխարհային շուկա կմտնի  18 ամիս հետո:  Գործողության ենթադրյալ գինը կլինի մոտավորապես  հինգ հազար դոլար:

Stroma Medical  ընկերության գործադիր  տնօրեն Դաուգ Դենիելսը (Doug Daniels) պարզաբանել է , որ  աչքը  լազերով «ներկելը»     չունի   գունավոր  լինզաների թերությունները:  Մասնավորապես,  բաց գույնի լինզաները  մուգ աչքերին   անբնական են  և  խանգարում են  տեսողությանը:  Բացի դրանից նրանց մշտական օգտագործումը  առաջացնում է ինֆեկցիա:

 

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply