Տիգրան Սարգսյանն Աջափնյակում մասնակցել է նորաստեղծ այգու բացմանը և ծառատունկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2011 17:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է վարչական շրջանի Արամայիս Երզնկյանի անվան մաթեմատիկաբնագիտական ուղղվածությամբ թիվ 118 ավագ դպրոցում՝ ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և ուսումնական գորընթացին:

Դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման նոր համակարգով, փոխվել են պատուհանները, նորոգվել դպրոցի մասնաշենքերի տանիքները, սանհանգույցները: Ուոսւմնական հաստատությունը համալրվել է ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով: 554 աշակերտ ունեցող ավագ դպրոցում ձևավորվել է երկու հոսք՝ հումանիտար և բնագիտամաթեմատիկական:
Դպրոցի վերանորոգման աշխատանքների նպատակով ներդրվել է 60 մլն դրամ: Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Աջափնյակի 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի բարձրահարկ շենքերի միջնամասում հիմնված այգու և խաղահրապարակի բացմանն ու կազմակերպված ծառատունկին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է թիվ 153 դպրոց՝ հանդիպել ՀՀԿ ներկայացուցիչներին, որից հետո շուրջ 200 աջափնյակցիների անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսեր:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին` ՀՀԿ-ին միանալու համար, և համոզմունք հայտնել, որ միասնաբար հնարավոր կլինի կառուցել այնպիսի երկիր, որով տարիներ անց կհպարտանան բոլորը: «Դուք մեզ հետ միասին եք կառուցելու մեր պետության պայծառ ապագան: Ձեր այս որոշումը կարևոր է հենց այսօր, երբ իշխանության առջև են ծառացել բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ: Շնորհակալ եմ ձեզ՝ խնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելու պատրաստակամության և Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու համար»– ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը միասնաբար պետք է կարողանա ստեղծել այն ամուր հիմքը, որն ապահովելու է մեր պետության հետագա զարգացումը:

 

 

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply