Ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են 130 անգամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2011 15:46
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները “АК”, “СВД”, “Սև նետ”, “ԻՍՏԻԳԼԱԼ”, “ПК”, “ДШК”, “ՈՒՏՅՈՍ” տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:






Facebook
Tweet This
Email This Post
