Շահագործման հանձնվեց Սպիտակի թիվ մեկ միջնակարգ դպրոցը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 5, 2011 15:23Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակում եղավ Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, ծանոթացավ դպրոցի նորակառույց մասնաշենքերի պայմաններին:
Դպրոցի երեք ուսումնական մասնաշենքերում ամբողջությամբ իրականացվել են տանիքի, դռների, պատուհանների վերանորոգման, ներքին հարդարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ կոյուղու ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ: Դպրոցը նախատեսված է 570 աշակերտի համար:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը, շինաշխատանքների համար հատկացվել է 648 մլն դրամ:
Այնուհետեւ հանրապետության նախագահը Սպիտակից ուղեւորվեց Ստեփանավանի թիվ մեկ դպրոց, որի ուսումնական մասնաշենքում ամբողջությամբ իրականացվել են ներքին հարդարման, ճակատների արտաքին հարդարման, հատակների, դռների, պատուհանների, սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքներ: 360 աշակերտի համար նախատեսված այս դպրոցի ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման համար հատկացվել է 511 մլն դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
