Նախկինում դատապարտված Մ. Ալեքսանյանը ձեռնափայտով հարվածել է Վարդան Ա.-ի գլխին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2011 14:45

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.20-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Վարդան Ա.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է «Քանաքեռ» ՀԷԿ-ում, վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Ադոնցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Վարդան Ա.-ի և նախկինում դատապարտված, 39-ամյա Մուշեղ Ալեքսանյանի ու նրա ընկերների միջև, որի ժամանակ Մ. Ալեքսանյանը ձեռնափայտով հարվածել է Վարդան Ա.-ի գլխին և պատճառել վնասվածք, իսկ վերջինս իրեն պատկանող «Բեկաս» մեկփողանի ողորկափող հրացանից կրակել է օդ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Մուշեղ Ալեքսանյանը բերման է ենթարկվել բաժին:
Հրացանն առգրավվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply