Զինամթերքը թողել է կամրջի տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2011 13:51
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող կամրջի տակ զինամթերք է թողել:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են հակատանկային 3 նռնակ` մեկ պայթուցիչով, «Ֆ-1» և «ՌԳ-42» մեկական նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի 92 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
