Հայ հետախույզները նշում են իրենց տոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2011 13:28

Արցախյան պատերազմի սկզբներին կամավորական ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի կազմում ձևավորվեցին առանձին հետախուզական խմբեր, որոնք տեղեկություններ էին հայթայթում հակառակորդի մասին, միաժամանակ, իրականացնում դիվերսիոն գործողություններ թշնամու թիկունքում: Հետագայում` 1992թ. նոյեմբերի 5-ին, այդ խմբերի հիմքի վրա կազմավորվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները և զորամասերը:

Ժամանակի հրամայականով հետախույզ դարձած ազատամարտիկները, անցնելով պատերազմական թեժ կետերով, դրսևորելով եզակի արիություն և հերոսություն, փոքրաթիվ ուժերով կարողացան խափանել հակառակորդի մի շարք գրոհներ` հնարավորություն տալով մյուս զորատեսակների ստորաբաժանումներին արդյունավետ վարել մարտը և հաղթել:

«Մենք բանակի աչքերն ու ականջներն ենք»` իրենց այսպես են բնորոշում հայ հետախույզները` մարտիկներ, որոնց արածն ավելին է, քան խոսվում է` պայմանավորված ոլորտի գաղտնիությամբ:

Tert.am

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply