Հրաժարականները կշարունակվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2011 13:07

Համառ տեղեկություններ են շրջանառվում, թե առաջիկա օրերին պաշտոնանկ են արվելու մի շարք մարզպետներ: Yerkir.am-ի փոխանցմամբ,  նրանց շարքում են նաև Հանրապետական կուսակցությանը «հավատարմության» երդում տված` Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա):

Թե ո՞վ կփոխարինի Սուրեն Խաչատրյանին առայժմ հայտնի չէ, համենայն դեպս, ով էլ լինի, պետք է ընդունելի մարդ լինի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի համար, իսկ ահա, ըստ ասեկոսեների, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) փոխարինողն արդեն որոշված է` ՀՀ նախագահի մերձավոր շրջապատից, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն է, ով վերջերս ձեռք է բերել 12 լրատվական կայք և ամսագիր: Նա բոլորից շուտ էր տվել իր հավատարմության երդումը նախագահին` ասելով «նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ կգնամ»: Ինչ իմանա՞ս…

Ի դեպ` Անդրանիկ Նիկողոսյանն առայժմ մականուն չունի: Թերևս սա կարող է լինել ՀՀԿ-ի կողմից մարզպետ նշանակվելու միակ խոչընդոտը:

 

Yerkir.am

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply