ԱՄՆ կոնգրեսականները Հայաստանի շրջափակման համար կոչ են անում զենք չվաճառել Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2011 13:01

ԱՄՆ կոնգրեսի մի խումբ անդամներ համատեղ նախագիծ են ներկայացրել Կոնգրես, որով արգելվում է Թուրքիային զենք վաճառել:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Կոնգրեսի անդամներ Շելլի Բերքլիի, Էլիոթ Էնջլի եւ այլոց կողմից Կոնգրեսին ներկայացված նախագծում նշվում է, որ իրենք անհանգստություն են հայտնում, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցներ Իսրայելին, Հայաստանի եւ Կիպրոսի նկատմամբ սպառնալից վերաբերմունք է դրսեւորում:

«Թուրքիայի` Իսրայելի նկատմամբ ավելացող սպառնալիքները, ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշումը, Կիպրոսի բռնազավթումը եւ Հայստանի դեմ ուղղված շրջափակումը մեզ խորին կերպով մտահոգում է: ԱՄՆ-ը Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է անման լուրջ անհանգստությունների շուրջ մտածի»,-նշվում է նախագծում:

Թուրքական պարբերականը պնդում է, թե նախագիծը Կոնգրեսում պետք է անցակցնել 8 օրվա ընթացքում, սակայն հաջորդ շաբաթ Կոնգրեսը արձակուրդում է:

News.am

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply