153 անօթեւան ընտանիքներ ապահովվեցին բնակարաններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2011 12:56

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ 153 անօթեւան ընտանիքների հանձնվեցին բնակարանների ձեռքբերման հավաստագրեր: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը վստահեցրեց, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած բոլոր ընտանիքները մինչեւ 2013 թվականը վերջնականապես ապահովված կլինեն բնակարաններով:

Նրա տեղեկացմամբ’ Լոռու մարզի 28 համայնքներում կառուցվել ու կառուցվելու է առնվազն 1 300 անհատական բնակարան: Անդրադառնալով Շիրակի մարզում երկրաշարժից տուժածների համար բնակարանների կառուցման խնդրին’ Վարդանյանը տեղեկացրեց, որ միայն Գյումրիում 2 812 բնակարաններով 60 բազմաբնակարան շենք է կառուցվել. 1 056 գյումրեցի ընտանիք արդեն տոնել է բնակարանամուտը:

Հիշեցնենք, որ աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման շինարարական ծրագրի շրջանակներում մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը մարզում լուծվել է 708 ընտանիքի բնակարանային խնդիր, որից գյուղական բնակավայրերում’ 477, իսկ քաղաքային շրջաններում’ 231:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply