Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է 7%-ով. 173 գործազուրկ կվերապատրաստվի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 17:53

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունում այսօր նախարար Գևորգ Պետրոսյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի միջև այս ծրագրի վերաբերյալ կնքվեց համաձայնագիր, համաձայն որի` 173 հայ գործազուրկների համար կիրականացվի նոր ծրագիր` վերապատրաստման դասընթացներ` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով:

Ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև այն մարզերում, որտեղ գործազրկության մակարդակը միջինից բարձր է` Շիրակ, Կոտայք, Սյունիք:

Գործազուրկները 2-3 ամսով կվերապատրաստվեն արհեստագործական, սպասարկման, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

ՄԱԶԾ-ն կփոխհատուցի վերապատրաստման ծրագրերի իրականացման և վերահսկման հետ կապված բոլոր ծախսերը:

Ինչպես նշեց նախարարը, «տարեսկզբի համեմատ գործազրկության մակարդակն աճել է 7%-ով, և այս ծրագիրը կարելի է դիտել  որպես պատասխան գործողություն` ուղղված տնտեսական ճգնաժամի հետևանքների նվազեցմանը»:

Համաձայնագրի ստորագրումից հետո նախարարն անակնկալ մատուցեց տիկին Վիդալին` պարգևատրելով նրան ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության մեդալով:

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply