Նստակյաց կյանքը շատ մեծ վտանգ է թաքցնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2011 9:56

Եթե դուք  օրվա մեծ մասն անց եք կացնում բազկաթոռին նստած ու սակավաշարժ կենսակերպ եք վարում, ապա պատրաստ եղեք,  քանի որ ֆիզիկական ակտիվության անբավարարությունը կարող է  շատ մեծ տհաճություններ ու առողջական խնդիրներ առաջացնել: Ուսումնասիրելով ավելի քան 92 հազար հիվանդների պատմությունները, որոնց ախտորոշել են կոլորեկտալ քաղցկեղ կամ էլ կրծքագեղձի քաղցկեղ, հետազոտողները այն եզրահանգման են եկել, որ հիմնականում այդ հիվանդություններին ենթակա են այն մարդիկ, որոնց  ֆիզիկական ակտիվությունն անբավարար է:

Կանադացի հետազոտողների կարծիքով, նստակյաց կյանքն անմիջականորեն կապված է քաղցկեղային նորագոյացությունների առաջացման հետ, իսկ ռիսկի նվազեցման համար պետք է գոնե յուրաքանչյուր «նստած ժամն»  ընդմիջել ֆիզիկական բեռնվածության 2 րոպեով:

 

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply